ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Իսկ ո՞վ է եղել պատվիրատուն»․ Թորոսյանը՝ դատախազին
13:30, 08.02.2023 | mamul.am
2800 | 1

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: Գլխավոր դատախազը հայտարարեց, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի՝ Արթուր Սարգսյանի, մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց. «Չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, պարզ է՝ մենք գործ ունենք պատվիրված ինչ-որ գործողության հետ, եղել է հստակ պատվեր, որ Արթուր Սարգսյանին նորից բանտարկեն, իսկ ով ա՞ տվել էդ պատվերը»:

Վարդապետյանն ի պատասխան հաստատեց, որ այո, եղել է պատվեր. «Ըստ էության կարող է մեկ անձ չի, այլ երկու անձ է, դեռ քննության փուլում է: Դա վարույթի այն մասն է, որը չի վերաբերում Չարչյանին»:

«Իսկ ո՞վ է եղել պատվիրատուն»․ Թորոսյանը՝ դատախազին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր