ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հաց բերող»-ը հեռախոսով քննչական մարմնին հայտնել է, որ չի ցանկանում ներկայանալ»․ Վարդապետյան
14:12, 08.02.2023 | mamul.am
3006 | 0

«Արթուր Սարգսյանը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է, որ չի ցանկանում ներկայանալ, դա իր իրավունք է, չենք կարող բեռը դնել իր վրա, քանի որ չի խորհրդակցել իր պաշտպանների հետ և չունի վերջնական դիրքորշում»,- ԱԺ-ում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկման ժամանակ՝ պատասխանելով Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի՝ «Ինձ մոտ հարց է առաջնում Արթուր Սարգսյանի՝ քննչական մարմին չներկայանալու մոտիվը», ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Վերջինը նշեց, որ ընդամենը մեկ անգամ է հեռախոսով տեղեկացվել Ա. Սարգսյանին՝ քննչական մարմին ներկայանալու համար:

Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանն ու ևս 5 փորձագետ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի վերաբերյալ կեղծ եզրակացություն տալու մեջ են կասկածվում:

Մանրամասները՝ տեսանյութում

«Հաց բերող»-ը հեռախոսով քննչական մարմնին հայտնել է, որ չի ցանկանում ներկայանալ»․ Վարդապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր