«Արթուր Սարգսյանը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է, որ չի ցանկանում ներկայանալ, դա իր իրավունք է, չենք կարող բեռը դնել իր վրա, քանի որ չի խորհրդակցել իր պաշտպանների հետ և չունի վերջնական դիրքորշում»,- ԱԺ-ում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկման ժամանակ՝ պատասխանելով Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի՝ «Ինձ մոտ հարց է առաջնում Արթուր Սարգսյանի՝ քննչական մարմին չներկայանալու մոտիվը», ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Վերջինը նշեց, որ ընդամենը մեկ անգամ է հեռախոսով տեղեկացվել Ա. Սարգսյանին՝ քննչական մարմին ներկայանալու համար: Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանն ու ևս 5 փորձագետ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի վերաբերյալ կեղծ եզրակացություն տալու մեջ են կասկածվում: Մանրամասները՝ տեսանյութում |