ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.35, EUR 418.21, RUB 5.05, GBP 476.00
+14 °C, +7 °C ... +15 °C Վաղը`+16 °C
«Ինձ մոտ մեկ հարց առաջացավ»․ Արփինե Դավոյանը բջջայինից դժվարությամբ կարդաց երկու հարց
14:30, 08.02.2023 | mamul.am
2652 | 1

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ում այսօր քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանը բջջայինից դժվարությամբ կարդաց Գլխավոր դատախազին ուղղված երկու հարց՝ «Ինձ մոտ մի հատ հարց առաջացավ. քննիչի, գլխավոր դատախազի հայեցողական և չհիմնավորված մոտեցում կա այս գործի հետ կապված, եթե ես սխալվում եմ՝ ինձ ուղղեք: Այս բոլոր պաշտոնյաների գործողություններում առերևույթ հանցագործության տարրերի առկայությունը քննելու մասին փաստաբանների միջնորդությունները և բողոքները մերժվել են, քրեական գործը քննվել է միայն 130-րդ հոդվածի շրջանականերում, ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ, արդյունավետ քննությունն ինչպիսի՞ն պիտի լինի, և երկրորդ հարցս՝ այս գործի ձգձգումը ինչպե՞ս է հիմնավորվում»:

Իշխանական պատգամավորին ի պատասխան Վարդապետյանն արձագանքեց. «Առաջին հարցի մասով նախաքննությունը կպատասխանի այդ հարցերին, որովհետև ես հիմա ինչ էլ ասեմ լինելու է ենթադրություն, խախտելու է անմեղության կանխավարկածը: Երկրորդի մասով՝ գործի ձգձգումը պայմանավորված է փորձաքննությունների ժամկետների բավականին երկար տևելու հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր