ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մենք չենք չեղարկել մոսկովյան հանդիպումը, այլ հետաձգել ենք այն»․ Միրզոյանը՝ եռակողմ հանդիպման մասին
14:24, 08.02.2023 | mamul.am
3427 | 0

«Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պլանավորված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հերթական քննարկմանը մենք հարմար չգտանք մասնակցելու` ելնելով Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։ «Միևնույն է, չմասնակցելով հանդերձ, մենք փոխանցել ենք մեր առաջարկները Բաքվին` հեռավար կարգով։ Եվ ահա մոտ 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի պատասխանը ու հիմա քննարկման փուլում ենք»,– նշել է Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրել է, որ բանակցային գործընթացը կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել և ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր