ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Զոհված զինվորների ծնողները ևս չեն բացառում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը» փաստաբան
15:25, 08.02.2023 | mamul.am
3852 | 0

«Համադրելով արված հայտարարությունները, տուժողների հետ ունեցած խոսակցությունները, ինքս գտնվելով տեղանքի վայրում, ուսումնասիրելով շենքի դիրքը, սենյակների դասավորությունը, պտուհանները, փետրվարի 2-ին հարցազրույցում կասկածի տակ դրեցի պաշտոնական վարկածը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Ազատ գյուղում զորամասի կացարանում բռնկված հրդեհի հանգամանքներին, ասել է զոհված զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Ես ընդգծել եմ, որ հրդեհից առաջ երեխաները կամ եղել են անգիտակից, կամ կենդանի չեն եղել, քանի որ եղել են մահճակալների վրա պառկած: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էին այդտեղից դուրս գալու միջոցներ չձեռնարկել, կամ ինչու ճաղավանդակներից դուրս եկած զինվորները չեն արթնացրել մյուսներին»,-շարունակել է նա:

Փաստաբանի խոսքով՝ զոհված զինվորների ծնողները ևս չեն բացառում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը, որ «հրդեհն արվել է ինչ-որ հետքեր թաքցնելու և այս ողբերգության իրական հանգամանքները պարզելուց հասարակության ուշադրությունը շեղելը հանցագործության իրական հետքից»:

«Զոհված զինվորների ծնողները ևս չեն բացառում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը» փաստաբան
Մտավախություն կա՝ Ազատի զոհված տղաներն ինչ որ ինֆորմացիայի են տիրապետել, ինչը մահվան պատճառ է դարձել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր