ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը ողջ Հայաստանն են սեփականաշնորհել ու թալանել, բայց պարզվեց՝ դա հանցանք չի». Հայկ Գրիգորյան
00:18, 09.02.2023 | mamul.am
5281 | 2

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքա՞ն կարելի է նույն հնարքներով անընդմեջ զբաղացնել հանրությանը։
Սերժին «մերժելուց» անցել է շուրջ 5 տարի, սակայն միակ քրեական գործը «մերժված» Սերժի դեմ, որ հարուցել են «հեղափոխականները» մի քանի հարյուր լիտր դիզվառելիք գողանալու մասին է։
Հիշեցնեմ, որ հենց Նիկոլը հայտարարում էր՝ թե գործարարներն իրեն ասել են, որ ճամպրուկով փողեր են բերել Բ26 Սերժի մոտ։ Բայց այդ մասով որևէ քրեական գործ այդպես էլ չհարուցվեց։
Հիմա էլ թե՝ Սերյան Օհանյանը զորամաս է սեփականաշնորհել։ Իսկ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը ողջ Հայաստանն են սեփականաշնորհել ու թալանել, բայց ինչպես պարզվեց, դա հանցանք չի։
Իսկ Օղակաձև զբոսայգին ու Մոնումենտի այգին ովքե՞ր են սեփականաշնորհել, Քոչարյանի հյուրանոցը արդյոք չի՞ գտնվում հենց Մոնումենտի նախկին այգու տարածքում,
Երկրի ընդերքն ու բյուջեն տարիներով թալանել են, բայց որևէ մեկն առայսօր չի պատժվել։ Վստահաբար, այդ քրեական գործով ևս որևէ մեկը չի պատժվելու, ինչպես չեն պատժվել Թոխմախի Մհերները, Վիգեն Սարգսյանները, Սերժերն ու Ռոբերտները, Տարոն Մարգարյաններն ու Տիգրան Մուկուչյաններն ու մնացած բոլորը։ Պատժվել է միայն պատրոն Դավիթը, այն էլ հավանաբար այլ պատճառով, ոչ թե երկիրը թալանելու, այլապես նրան հենց 2018թ կպատժեին, ոչ թե մի քանի տարի իր հետ կաշխատեին, ու հետո կպարզեին, թե նա ով է։
Ով կարողացավ երկրից փախավ, ով մնաց՝ մի քանի կոպեկ վճարելով պետբյուջին՝ արդարացվեց։ Իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ սահուն անցում կատարեց Սերժականությունից դեպի նոր Նիկոլականություն։ Համակարգը մնաց նույնը, միայն դերակատարները փոխվեցին»։

Աղբյուրը` Հայկ Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր