ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Թուրքիայում դարձյալ երկրաշարժ է գրանցվել
17:24, 08.02.2023 | mamul.am
23623 | 0

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ 5,3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Ադըյաման քաղաքից 58 կմ հեռու, էպիկենտրոնում այն եղել է մեկ կիլոմետր խորության վրա:

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն արդեն հատել է 11 հազարը։ Աղետից տուժած Թուրքիայի տասը նահանգում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մինչև փետրվարի 12-ը ամբողջ Թուրքիայում՝ սուգ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր