ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.35, EUR 418.21, RUB 5.05, GBP 476.00
+13 °C, +7 °C ... +16 °C Վաղը`+16 °C
«Նրանք, ովքեր հասկանում են, որ այդ ճանապարհների կարիքը ունենք, փորձում են դրանց բացելու գինը մեզ համար ավելացնել». Փաշինյան
17:12, 08.02.2023 | mamul.am
2254 | 0

«Ցավոք սրտի, ԵԱՏՄ-ի հետ մեկ կապող օղակ ունենք՝ Վերին Լարսի ճանապարհն է՝ իր բոլոր հայտնի պրոբլեմներով, օբյեկտիվորեն անհաղթահարելի պրոբլեմներով»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելի խորացնելու հանգամանքին:

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաներին, պետք է ասեմ, որ մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք են 30 տարի եղել շրջափակման մեջ: Մասնավորապես ՀՀ- Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումը էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ... Ուրիշ որևէ մեկը այդ ճանապարհների կարիքը ավելի շատ չունի: Նրանք բոլորը այդ ճանապարհների այլընտրանքը ունեն, և նրանք, ովքեր հասկանում են, որ այդ ճանապարհների կարիքը մենք ամենաշատն ունենք, փորձում են դրանց բացելու գինը մեզ համար ավելացնել»,- ասաց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր