ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Հակակոռուպցիոն համաշխարհային ռեյտինգում մեր նահանջում դեր ունեն լրատվամիջոցների հրապարակումները»․ Փաշինյան
18:18, 08.02.2023 | mamul.am
2379 | 2

ԱԺ-ում քիչ առաջ պատասխանելով հակակոռուպցիոն ռեյտինգում Հայաստանի նահանջի մասին հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մեր քաղաքականությունն այն է, որ բոլոր հնարավոր ձևերով բոլոր ռեյտինգներում պետք է ունենանք առաջընթաց: Այն փաստը, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում թեկուզ փոքր հետընթաց ենք ունենում, բացարձակապես անընդունելի է, բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան սխալ է հաշվարկել: Մասնավորապես, ես կարծում եմ, որ այդտեղ դեր ունեն լրատվամիջոցների հրապարակումները այս կամ այն պաշտոնյաների կողմից արված կոռուպցիոն գործարքների վերաբերյալ: Ես ուզում եմ առաջարկել բանաձև, որ այդպիսի որևէ հրապարակում անարձագանք չմնա: Եթե ճիշտ չէ, պետք է քաղաքացիական հայցի կարգով գնալ և հետևողական լինել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր