ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս». Տիգրան Աբրահամյան
18:48, 08.02.2023 | mamul.am
6687 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հիմնական քարոզչական ռեսուրսներից մեկը «արտահոսք» է տարածել այն մասին, թե Հայաստանն Իրանի հետ համատեղ Սյունիքի հատվածից պատրաստվում է ռազմական օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ:
Այս «հարձակման» հիմքում դնելով մի շարք անտրամաբանական դրդապատճառներ, Ադրբեջանում եզրակացրել են, թե Հայաստանում ու Իրանում փորձում են օգտվել Թուրքիայում ստեղծված ծանր իրավիճակից:
Եթե նույնիսկ այս հրապարակումը զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում, ապա վատ չէր լինի առաջնագծում լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, որովհետև ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս և պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունը կանխելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր