ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը
19:18, 08.02.2023 | mamul.am
4612 | 0

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 11 հազար 104-ի, կան հազարավոր վիրավորներ: Երկու երկրներում հազարավոր շենքեր են փլուզվել:

Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով:

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8574-ի: Սիրիայում զոհերի թիվը հասել է 2530-ի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր