ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.21, EUR 421.48, RUB 5.04, GBP 479.28
+11 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+11 °C
«Ադրբեջանը սադրանքների նախօրեին միշտ նմանօրինակ «տեղեկություններ է» հրապարակում». Կարեն Հեքիմյան
20:00, 08.02.2023 | mamul.am
4891 | 0

Մինչ հայ փրկարարները Թուրքիայում թուրքերին են փրկում, ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցն ազդարարում է, որ, իբր, Հայաստանն ու Իրանը պատրաստվում են հարձակվել Լաչինի և Ղուբաթլուի վրա: Ըստ լրատվամիջոցի, Հայաստանին օգնում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաները, նույնիսկ՝ մեկ գեներալ:
Չգիտեմ, թե որքանով է հավաստի այս տեղեկությունը, սակայն միանշանակ է, որ Ադրբեջանի իշխանությանը մոտ կանգնած այս լրատվամիջոցը հարևան պետության կողմից իրականացվող զինված սադրանքների նախօրեին միշտ նմանօրինակ «տեղեկություններ է» հրապարակում:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր