ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.33, EUR 422.31, RUB 5.10, GBP 477.37
+19 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 10000-ի
21:00, 08.02.2023 | mamul.am
3954 | 0

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտնել է 9057 զոհի և 52 979 վիրավորների մասին։

Էրդողանը շեշտել է, թե փլվել է 6 հազարից ավել շենք։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր