ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Եվրոմիությունը եվրոբանկերից պահանջում է ամեն գնով հեռանալ Ռուսաստանից
21:36, 08.02.2023 | mamul.am
4623 | 0

Եվրոպական կենտրոնական բանկն ուժեղացնում է ճնշումը եվրոգոտու բանկերի վրա՝ պահանջելով դադարեցնել իրենց բիզնեսը Ռուսաստանում, գրում է Financial Times-ը։

Չնայած այն հանգամանքին, որ ռուսական շուկայից դուրս գալու «պատուհանը» նեղանում է, և բանկային բիզնեսի վաճառքի ցանկացած գործարք արգելված է առանց Կրեմլի հավանության, ԵԿԲ-ն ողջունում է բանկերի՝ ՌԴ-ից հեռանալուն միտված «ցանկացած քայլ», ասել է կարգավորողի վերահսկողության տնօրեն Անդրեա Էնրիան:

Մինչ պատերազմը Ռուսաստանում գործող 45 արևմտյան բանկերից միայն մի քանիսն են կարողացել լքել շուկան, ընդ որում՝ մեծ կորուստներով, նշում է Moscow Times-ը։ Ֆրանսիական Societe Generale խմբին հաջողվել է վաճառել բիզնեսը։ Նրա Rosbank-ն անցել է միլիարդատեր Վլադիմիր Պոտանինին, ով հայտնվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, որից հետո բանկը զրկվել է ֆունտով գործարքներից և Clearstream քլիրինգային համակարգից:

Օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով դե ֆակտո արգելվում է օտարերկրյա բանկերին լքել Ռուսաստանը։ Փաստաթղթի համաձայն՝ բաժնեմասից ազատվելու համար ոչ ռեզիդենտները պետք է նախագահից հատուկ թույլտվություն ստանան, իսկ առանց դրա գործարքները կհամարվեն «չեղյալ»։ Բանկն առանց Կրեմլի «վիզայի» գնած նոր սեփականատերերը կզրկվեն Ռուսաստանի Դաշնության «օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր