ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.35, EUR 418.21, RUB 5.05, GBP 476.00
+14 °C, +7 °C ... +15 °C Վաղը`+16 °C
Հայտնի է՝ երբ ԵՄ առաքելությունը կսկսի աշխատանքը
21:42, 08.02.2023 | mamul.am
4607 | 0

Հայաստանում ԵՄ առաքելությունը կսկսի աշխատանքը փետրվարի 20-ից, որի կազմում կլինեն 8 ժանդարմներ Ֆրանսիայից։ Տեղեկությունը CivilNet-ին հայտնել է Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն:
«Ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը»,–ասել է Լուազոն։
Նրա խոսքով` առաքելությունը լինելու է ԵՄ «աչքերն ու ականջները տեղում», և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները:
Պատգամավորը հույս է հայտնել, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ։

Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու՝ ԵՄ որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր