Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ բրիտանական Challenger 2 տանկերն Ուկրաինա կժամանեն այս տարվա մարտին։ Այս մասին հայտնում է The Guardian թերթը։ Մեծ Բրիտանիան «արագացնում է» սարքավորումների մատակարարումը Ուկրաինա՝ «ապահովելու համար, որ այն կհասնի [ուկրաինական] ճակատային գիծ առաջիկա օրերին և շաբաթներին»,- ասել է Սունակը: |