ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Անկուշտ թշնամին ոչ մի կերպ չի գնահատում իր բարեկամ Նիկոլի ջանքերը». Արտակ Զաքարյան
01:06, 09.02.2023 | mamul.am
3681 | 1

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Սիրո, հանդուրժողականության, թավիշի մեջ թաղված ՀՀ իշխանությունները չափից դուրս բարեգութ են հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ: Այդքան մեծ հոգատարություն և կամեցողություն, որ ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները մեր թշնամիներին` ուրիշ ոչ մի տեղ չկա:
Այնինչ անկուշտ թշնամին ոչ մի կերպ չի գնահատում իր բարեկամ Նիկոլի ջանքերը: Շատ երախտամոռ ու անկուշտ դուրս եկան: Խեղճ Նիկոլն ուզում է ամեն ինչ տա, որ հանգիստ վայելի իր մի կերպ գոյատևող երևանյան իշխանությունը: Բայց թշնամին դա էլ է շատ համարում Նիկոլի համար:

Գազն ի՞նչ է, որ ձմեռվա կեսին, թշնամին նույնիսկ չի թողնում, որ մատակարարեն Արցախի բնակչությանը: Նիկոլը անբողջ Քաշաթաղը նվիրեց թշնամուն, իսկ այդ սրիկաները անգամ հայկական գազի մատակարարումը չեն թողնում հասնի իր օրինական սպառողներին: Տպավորություն է ստեղծվել, որ իշխանության գալուց առաջ Նիկոլը մինչև վերջ լավ չի հասկացել, թե ինչե՞ր են ուզելու իրենից իր «կիրթ» բարեկամները:

Լավ բան չստացվեց: Թուրքերը Նիկոլին են խաբում, Նիկոլն էլ հավատալով նրանց` գալիս մեր խեղճ ժողովրդին է խաբում: Արդյունքում` ոչ խաղաղության օրակարգ կա, ոչ հանգիստ կյանք, ոչ անվտանգ ապագա, ոչ էլ Արցախի հետ Հայաստանը կապող միջանցք: Թշնամին նույնիսկ խաբել է Նիկոլին և օկուպացրել է Հայաստանի տարածքները:
Ու այսքան խաբվելուց ու տուժվելուց հետո, Նիկոլի լեգենդար «արտգործնախարար» Արոն, այսօր ասում է «...Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին` (այսինքն հոգուտ թշնամու ամեն ինչ անելուն) իրավիճակը տարածաշրջանում մնում է լարված, նոր թեժացման հավանականություն է զգացվում»:

Այսքանից հետո` ինձ մնում է հիշեցնել հետևյալը. «Бог против вас, потому что он ненавидит идиотов»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր