ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«ԴԺՀ»-ի զոհված զինվորների այրիներին մուշտակներ են տվել՝ որպես սփոփանք, ապա ետ վերցրել
23:36, 08.02.2023 | mamul.am
8074 | 0

Ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» զոհված զինծառայողների այրիներին մուշտակներ են բաժանել։ Լուսանկարն ու տեսանյութն իր սոցցանցերում հրապարակել է ռուսամետ բլոգերներից մեկը։
Նա հայտնել է, որ մուշտակները «Մոսկվայի ռուս ակտիվիստների ներկայացուցիչների նվերն են Նովոռոսիայի հերոսների» այրիներին։

Դոնբասի բանակի առաջին հրամանատար, ներկայում ռազմաքաղաքական մեկնաբան Իգոր Ստրելկովի կնոջ՝ Միրոսլավա Ռեգինսկայայի ВКонтакте-ի էջում հրապարակված տեսանյութում կանայք խոստովանել են, որ չէին սպասում, որ նման օգնություն կստանան։

Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն, սակայն, գրել է, որ նկարահանումներից հետո կանանցից ետ են վերցրել մուշտակները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր