ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին 
00:06, 09.02.2023 | mamul.am
4129 | 0

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Եվրոպական երկու լրատվամիջոցների՝ իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին տված հարցազրույցներում խոսել եմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման իրական պատճառների, Արցախում ստեղծված իրավիճակի և այն քայլերի մասին, որ եվրոպական կառույցներն ու հանրությունը պարտավոր են ու պետք է ձեռնարկեն՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար: Անդրադարձել եմ օդային հումանիտար միջանցքի ապահովման անհրաժեշտությանը, ինչը կիրառվել է Բեռլինի և Սարաևոյի պաշարումների ժամանակ։ Եվրոպան չի կարող աչք փակել ավտորիտար Ադրբեջանի կողմից 120 հազար մարդու` ամիսներ շարունակվող ապօրինի շրջափակման, Հայաստանից եկող գազի և հոսանքի մատակարարման դադարեցման մշտական սպառնալիքի, մարդու՝ բոլոր տեսակի հիմնարար իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր