ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը խորհրդարանում. «Ժողովուրդ»
09:18, 09.02.2023 | mamul.am
4692 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություններ արեց խորհրդարանում։ Պատասխանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին՝ Փաշինյանը խոսեց ԵՄ առաքելության՝ Հայաստան այցի մասին և ասաց բաներ, որոնք հակասում էին նախկինում ասվածներին։

Նա, ըստ էության, փորձեց բացատրել, թե, իր խոսքով ասած, ինչպես է ստացվում, եր ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, այլ ժամանում է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ու տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին ու պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանը հարձակումներով պարզապես փորձում է հավասարակշռել իրավիճակը:

«Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես Արևմտյան դավադրության մասնակից: Մենք էլ ասացինք՝ շատ լավ, եկե՛ք, դուք տեղում դիտարկեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում. սա կարեւոր նյուանսներից մեկն է»,- ընդգծեց վարչապետը:

Այս հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ երկար ժամանակ նշվում էր, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստանի սահմանը դիտարկելու, օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայից երաշխավորելու և հնարավոր ոտնձգություններն արձանագրելու համար: Ստացվում է հակառակը. նրանք գալիս են համոզվելու, որ մենք չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա, և ավելին՝ հսկելու ռուսական զորքերի տեղաշարժը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր