ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նիկոլին պետք են թալան-փարթիներ. մանիպուլյատիվ կտերը դադարել են մոգական ազդեցություն ունենալ». Նաիրա Զոհրաբյան
10:24, 09.02.2023 | mamul.am
4827 | 0

«Փաշինյանի մանիպուլյատիվ կտերն այլևս դադարել են հասարակության շատ ավելի լայն զանգվածների վրա մոգական ազդեցություն ունենալ, Նիկոլին արդեն պետք են թալան-փարթիներ»,- այս մասին 24News-ի եթերում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին:

Զոհրաբյանը հարց է բարձրացրել՝ «երբ Նիկոլ Փաշինյանի օրոք ղեկավարած ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը 25 մլն դրամով հողատարածք է գնել ու 420 մլն-ով վաճառել պատգամավոր Իշխան Զաքարյանին, բա ինչի՞ Գլխավոր դատախազն այդ գործով միջնորդություն չի ներկայացնում»:

Գլխավոր դատախազի` ԱԺ-ում ներկայացրած միջնորդությունների քննարկմանն ընդդիմության չմասնակցելը Զոհրաբյանը վախկոտություն է անվանել. «Ինչի՞ չեք գնում, վախենո՞ւմ եք Նիկոլից, բա գնացեք և նրա երեսին ասեք այն, ինչ ասում եք ԱԺ-ի միջանցքներում և ինչ գրում եք ձեր գրառումներում»:

«Նիկոլին պետք են թալան-փարթիներ. մանիպուլյատիվ կտերը դադարել են մոգական ազդեցություն ունենալ». Նաիրա Զոհրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր