ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Խորվաթիայի արտգործնախարարը հայ հասարակության հետ ավելի՞ անկեղծ էր, քան ՀՀ իշխանությունը». Արթուր Խաչատրյան
10:36, 09.02.2023 | mamul.am
2834 | 0

Այսօր ԱԺ-ում շարունակվում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցի քննարկումը:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն իր ելույթում խոսեց արտաքին ճակատում ՀՀ իշխանության վարած քաղաքականության մասին: Մասնավորապես՝ պատգամավորն անդրադարձավ նախօրեին Խորվաթիայի արտգործնախարարի կողմից արված հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանում տեղակայվելիք Եվրոմիության դիտորդական առաքելությունը չի երաշխավորի որևէ ստատուս-քվո». «Չգիտեմ՝ նախարարն ի՞նչ նկատի ուներ, որ մեկ է, այս իշխանություններին որևէ պարագայում չեն վստահելո՞ւ, թե՞ Խորվաթիայի իշխանությունների ներկայացուցիչը հայ հասարակության հետ շատ ավելի անկեղծ էր, քան ՀՀ իշխանությունները՝ առ այն, որ հավանաբար այդ դիտորդական առաքելությունն Ադրբեջանի թշնամական գործողությունները չկարողանա կասեցնել»:

Խաչատրյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ «Ձեզ լսելով հասկացա, որ ամեն ինչ իրոք ճիշտ ենք անում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր