ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Արցախի սիրելի՛ պատգամավորներ, ձեզ տեղն է». Գեղամ Մանուկյան
11:06, 09.02.2023 | mamul.am
4140 | 0

ԱԺ այսօրվա նիստի ընթացում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում դիմեց Արցախի ԱԺ 5 խմբակցությունների պատգամավորներին. «Կներեք այս ամբիոնից Հայաստանի իշխանական տարբեր պատգամավորների կողմից մեր երկու հանրապետությունների, մեր ժողովրդի շահերին 180 աստիճան հակասող հայտարարությունների համար: Բայց իրականում կուզեի անկեղծ ասել արցախցի գործընկերներին՝ ձեզ տեղն է, հատկապես Արցախի իշխանական խմբակցություններ: Սիրելի՛ պատգամավորներ, ձեզ տեղն է, քանի տարի է՝ ասում էինք, որ ՀՀ իշխանության ղեկին հայ ժողովրդի, Արցախի շահերը չսպասարկող ուժ է: Հույս ունեիք, որ ինչ-որ բան կարող եք փոխել, տեսաք, որ չեք փոխում, տեսաք, որ նույնիսկ ձեր ահազանգից հետո ավելի ահավոր հայտարարություններ են լինում...»,- ընդգծեց Մանուկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր