ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ով Ադրբեջանի կառավարության հետ կոալիցիա կազմի, ով՝ ում մեղադրի». Ռուբեն Ռուբինյան
13:24, 09.02.2023 | mamul.am
5141 | 2

ԱԺ հերթական նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ընդդիմադիրների կողմից հնչող այն մեղադրանքներին, ըստ որի՝ ՔՊ-ն սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը. «Որպես ՀՅԴ պատմության սիրահար՝ չեմ կարող չտրվել գայթակղությանը. 1919 թվականին, երբ արդեն կար հակամարտություն հայկական և ադրբեջանական առաջին հանրապետությունների միջև, Մուսավաթական Ադրբեջանի կառավարության 2 հայ դաշնակցական անդամ կար, բացի դրանից՝ նաև խորհրդարանում կային հայ պատգամավորներ, և շատ հետաքրքիր է՝ դաշնակցական նախարարները Ադրբեջանի կառավարության նիստերին գնո՞ւմ էին կամ պատգամավորները խորհրդարանի նիստերին գնո՞ւմ էին, թե՞ բոյկոտում էին: Ու ընդհանրապես, ով Ադրբեջանի կառավարության հետ կոալիցիա կազմի, ով՝ ում մեղադրի ադրբեջանամետության կամ թուրքամետության մեջ»,- ասաց Ռուբինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր