ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել Սերժ Սարգսյանի արժանապատվությանը». Հայկ Մամիջանյան
14:12, 09.02.2023 | mamul.am
4582 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու հանգամանքին. «Երեկ որոշ շրջանակներ իրենց թույլ տվեցին ասել և շրջանառել այնպիսի ստեր, որոնք չէր համարձակվել ասել անգամ Վարդապետյանը, այսինքն՝ իրենք եղան Փաշինյանից ավելի Փաշինյան՝ փորձելով նախագահի հարցաքննվելու փաստը ներկայացնել ինչ-որ աբսուրդային լույսի ներքո: Իսկ բուն տարածված տեղեկության հետ կապված պետք է ասեմ, որ գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել նախագահ Սարգսյանի արժանապատվության ու մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք՝ նախօրեին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի՝ այս գործով ցուցում տալու մասով կա Սեյրան Օհանյանի ձեռագիր մակագրությունը՝ «կքննարկենք նախագահի հետ, կասեմ»: Ըստ դատախազի՝ ուղիղ ցուցման մասին ապացույց չկա, կա միայն այդ գրությունը փաստաթղթի վրա:

«Գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել Սերժ Սարգսյանի արժանապատվությանը». Հայկ Մամիջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր