ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.33, EUR 422.31, RUB 5.10, GBP 477.37
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակման փուլում է
14:56, 09.02.2023 | mamul.am
1750 | 0

Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը մշակվում է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Հարցը մշակվում է: Մենք չենք հրաժարվում այդ գաղափարից։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել ռեսուրսները՝ հարթակներ տրամադրելու և կայունացման ուղղությամբ հետագա ձևաչափ ապահովելու առումով», ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր