ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Փաշինյանը երեկ ինքնախոստովանական ելույթ է ունեցել». Անդրանիկ Թևանյան
16:12, 09.02.2023 | mamul.am
3398 | 0

ԱԺ այսօրվա նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը մեկնաբանել է երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «արևմտյան գործընկերները սկսել են մեզ խեթ նայել, թե դուք փաստորեն հիմա իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև մեծ կուտակումներ կան զորքերի՝ ռուսական և հայկական, պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա»։

Ըստ Թևանյանի՝ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ելույթ է ունեցել. «Նա խոստովանեց, որ ՀՀ-ը խայտառակ դիվանագիտական պարտություն է կրել Ադրբեջանից։ Փաստորեն, սեպտեմբերյան իրադարձություններից հետո Ադրբեջանին հաջողվել է Արևմուտքում առաջ տանել այն գիծը, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն ագրեսիա են ուզում իրականացնել Ադրբեջանի դեմ: Ադրբեջանին նաև հաջողվել է համոզել ՌԴ-ին, որ ՀՀ-ն արևմտամետ խաղեր է տալիս: Երեկ նաև հայտարարվեց, որ ՀՀ-ն ԵՄ դիտորդներին հրավիրում է ոչ թե անվտանգային հարցեր լուծելու համար, ինչպես իշխանական քարոզչությունն է տարածում, այլ որպեսզի իրենք դիտարկեն հայկական և ռուսական ենթադրյալ զորաշարժերը. սա ավելի մեծ դիվանագիտական խայտառակություն է, քան մենք տեսել ենք այլ դեպքերում»,- պնդել է Թևանյանը:

«Փաշինյանը երեկ ինքնախոստովանական ելույթ է ունեցել». Անդրանիկ Թևանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր