ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի». ՀՀ-ում Իրանի դեսպան
17:18, 09.02.2023 | mamul.am
3056 | 0

«Որոշակի խորամանկություններ նկատվում են, խոսում են այսպես կոչված միջանցքների, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի»,- այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

«Մենք պետք է նաև նախաձեռնող լինենք, պետք է տեսնենք, թե ինչ նոր քայլեր կարող ենք ձեռնարկել: Չպետք է սպասենք, որ նոր մտահղացում լինի, օրինակ, ինչ-որ միջանցք բացելու հետ կապված, նոր մենք որոշենք, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրենք: Այսինքն՝ թույլ չպետք է տանք նման բան»,- ընդգծել է նա:

«Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի». ՀՀ-ում Իրանի դեսպան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր