ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Այս շաբաթ ԵՄ երկրները կքննարկեն Կիևի համար զինամթերք գնելու հարցը
23:18, 06.03.2023 | mamul.am
4880 | 0

Այս շաբաթ Եվրոմիության պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինայի համար զինամթերքի գնման համատեղ պլանը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ պլանը կհաստատվի առաջնորդների գագաթնաժողովում մինչև ամսվա վերջ։
Գործակալության զրուցակիցներից մեկն ընդգծել է, որ մինչև այս շաբաթվա վերջ մի քանի եվրոպական երկրներ պատրաստվում են ստորագրել «նախագծային համաձայնագիր», իսկ առաջին պայմանագրերը կհամաձայնեցվեն 2023 թվականի ապրիլի վերջին։
Նշվում է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ներկայում հետապնդում են ոչ թե զենք, այլ հրետանային արկեր գնելու գաղափարը, քանի որ Կիևը բազմիցս դա անվանել է որպես «հատկապես հրատապ անհրաժեշտություն»:
Ավելի վաղ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Պեդրո Սանչեսը հույս էր հայտնել, որ ԵՄ երկրները կկարողանան պայմանավորվածության հասնել Ուկրաինային զինամթերքի համատեղ մատակարարումների շուրջ՝ ռազմական օգնության շրջանակներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր