ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ռուսաստանը հրաժարվել է ԵԱՀԿ-ին տրամադրել տվյալներ իր զինված ուժերի մասին
23:54, 06.03.2023 | mamul.am
5213 | 0

Ռուսաստանը հրաժարվել է Վիեննայի փաստաթղթի շրջանակներում ԵԱՀԿ-ին տրամադրել իր զինված ուժերի վերաբերյալ տվյալներ, ինչպես նախկինում էր։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Ամերիկայից սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի հայտարարությանը։

ՌԲԿ-ի փոխանցմամբ, Վիեննայում ռազմական անվտանգության հարցով բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Գավրիլովն ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ իր Զինված ուժերի մասին տեղեկատվությունը հայտնվի այն երկրների ձեռքում, որոնք կասեցրել են իրենց պարտավորությունները Վիեննայի փաստաթղթով կամ էլ մատների արանքով են նայում այդ շրջանակներում ձեռք բերած իրենց պարտավորություններին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր