ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ուժի կիրառումն անընդունելի է». ԱՄՆ պետդեպ
11:30, 07.03.2023 | mamul.am
5274 | 0

Պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել է Արցախի ՆԳՆ 3 ոստիկան. «Հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և խնդիրները լուծելու նպատակով ուժի կիրառումն անընդունելի է: Խաղաղություն կարող է ձեռք բերվել բացառապես բանակցությունների միջոցով»:
Փրայսի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և երկխոսության շարունակական լինելը հրամայական է Միացյալ Նահանգների համար: «Մենք հակամարտությանը չենք ներգրավվում Մոսկվայի հետ մրցակցելու համար: Մենք սա անում ենք՝ երկու երկրների միջև վաղուց առկա վեճը կարգավորելու և լուծելու նպատակով: Մեզ այստեղ խաղաղությունն ու անվտանգությունն է հետաքրքրում, ինչը բխում է նաև Ադրբեջանի և Հայաստանի շահերից»,- հավելել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր