ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար համատեղել են ջանքերը. ԱՄՆ պետդեպ
21:48, 07.03.2023 | mamul.am
4098 | 0

Միացյալ Նահանգները և Եվրոմիությունը համատեղել են ջանքերը, որպեսզի քննարկեն ադամանդագործության ոլորտում ՌԴ դեմ պատժամիջոցների հարցը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպը։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները հանդիպել են ադամանդի արդյունաբերությամբ, առևտրով, ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկել են պատժամիջոցների քաղաքականության մեջ ոլորտի ներգրավվածության հարցի կարևորությունը։

ԱՄՆ պետդեպի հաղորդագրության համաձայն, ՌԴ-ն «շարունակում է միլիարդավոր դոլարներ վաստակել ադամանդի առևտրից», ինչով էլ պայմանավորված՝ առաջացել է նման պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր