ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԵՄ-ն Վրաստանին զսպվածության կոչ է արել
11:06, 08.03.2023 | mamul.am
5327 | 0

ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է երեկ Վրաստանում տեղի ունեցած ցույցերին և դրանց հաջորդած բախումներին։

Նա զսպվածության կոչ է արել Վրաստանին և ընդգծել ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։
Բորելը մեկնաբանել է նաև դժգոհությունների պատճառ դարձած օտարերկրյա գործակալների մասին օրինագծը։ Նրա խոսքով՝ օրինագիծը անհամատեղելի է ԵՄ արժեքների հետ և դրա ընդունումը ԵՄ-Վրաստան հարաբերությունների վրա լուրջ հետևանքներ կունենա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր