ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +11 °C Վաղը`+11 °C
Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր բոլոր ՄիԳ-29 կործանիչները
03:06, 09.03.2023 | mamul.am
5127 | 0

Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր բոլոր ՄիԳ-29 կործանիչները, որոնք աշխատանքային վիճակում են և սպասարկում են երկրի ռազմաօդային ուժերը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հայտնում է CNN-ը։

Նախագահը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան օգտագործել դրանք, քանի որ Ուկրաինան այժմ ունի օդաչուներ, որոնք կարող են վարել այդ ինքնաթիռները։ Դուդան վստահություն է հայտնել, որ ապագայում Ուկրաինային անհրաժեշտ կլինի F-16-ներ մատակարարել։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր