ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Եվրոմիությունում չեն կարողանում գտնել ավելի քան 100 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները
23:54, 09.03.2023 | mamul.am
4839 | 0

Եվրոմիությունը դեռ չի կարողանում գտնել և սառեցնել 136 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները։

Մինչ այժմ ԵՄ-ին հաջողվել է գտնել ընդամենը 20,9 միլիարդ եվրո։ Դեռ հոկտեմբերին հաղորդվում էր, որ սառեցվել է մոտ 17,4 միլիարդ եվրո, հայտնում է Bloomberg-ը։

Միաժամանակ, Եվրոհանձնաժողովի պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019 թվականին ԵՄ-ում Ռուսաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը գնահատվել է 136 միլիարդ եվրո։

Գործակալությունը նշում է, որ եվրոպացիները կանգնած են ակտիվների անհավասար սառեցման խնդրի առաջ։ Մինչ Բելգիան և Լյուքսեմբուրգը արգելափակել են միլիարդներ՝ ըստ Bloomberg-ի հրապարակած վերջին տվյալների, մյուս անդամ երկրները բացահայտում են չնչին թվեր. Հունաստանն ասել է, որ սառեցրել է ընդամենը 212,201 եվրո, Մալթան՝ 222,470 եվրո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր