ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Արցախում իրավիճակը սրվել է». ԱՄՆ պետդեպ
11:18, 10.03.2023 | mamul.am
5889 | 0

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել` լուծելու խնդիրը, աջակցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ երկկողմ, ինչպես նաև եռակողմ ձևաչափով քննարկումներին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Նա նշել է, որ վերջին օրերին իրավիճակն Արցախում սրվել է, և որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է՝ խնդրը լուծելու ուղղությամբ. «Մենք ակտիվացրել ենք բոլոր համապատասխան մեխանիզմները»,- նշել է Փրայսը: Նա հավելել է, որ կկարողանան օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ դիվանագիտական միջոցներով համաձայնության հասնելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր