ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պուտինը ձգտում է ոչնչացնել ԵՄ-ն և Մոլդովան. Եվրոհանձնակատար
18:42, 10.03.2023 | mamul.am
5391 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է ոչնչացնել Եվրոմիությունն ու Մոլդովան։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի եվրոհանձնակատար Իլվա Յոհանսոնը, հայտնում է Detsche Welle-ն։

Նրա կարծիքով՝ Պուտինը ոչ միայն ցանկանում է ոչնչացնել Ուկրաինան, ուկրաինացիներին և ուկրաինական մշակույթը, նա նաև ցանկանում է «քանդել, ապակայունացնել, մասնատել ԵՄ-ն և, իհարկե, Մոլդովան»։

«Մենք թույլ չենք տա Պուտինին հաղթել, այդ իսկ պատճառով մենք պայքարում ենք Ուկրաինայի աջակցության համար և ամուր կանգնած ենք Պուտինի դեմ։ ԵՄ-ի համար կարևոր է համագործակցել Մոլդովայի հետ անվտանգության ոլորտում»,- ասել է Յոհանսոնը։

Եվրոհանձնակատարն ընդգծել է, որ Մոլդովան առանցքային դեր է խաղում Եվրոպայի ներքին անվտանգության ապահովման գործում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր