ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Նորվեգիան Ուկրաինա կուղարկի NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր
22:42, 10.03.2023 | mamul.am
4982 | 0

Նորվեգիան ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ Ուկրաինա կուղարկի NASAMS հակաօդային պաշտպանության երկու համակարգ։

Այս մասին Կիև կատարված այցի ժամանակ ասել է Նորվեգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բյորն Արիլդ Գրամը։

Բացի այդ, նրա խոսքով, Նորվեգիան ուկրաինացի զինվորականներին կվերապատրաստի հակաօդային պաշտպանության այս համակարգի կիրառման նպատակով։

Նախարարը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Օսլոն ԱՄՆ-ին օգնել է Ուկրաինային ամերիկյան NASAMS համակարգերի մատակարարման հարցում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր