ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Կանադան արգելել է ալյումինի և պողպատի ներմուծումը ՌԴ-ից
11:54, 11.03.2023 | mamul.am
4551 | 0

Կանադայի իշխանությունները որոշել են արգելել Ռուսաստանից ալյումինի և պողպատի արտադրանքի ներմուծումը, հայտնել է Կանադայի ֆինանսների նախարարությունը: Նշվում է, որ այս կերպ Օտտավան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին սահմանափակում է եկամուտների հոսքը դեպի ռուսական բյուջե։ Ֆինանսների նախարարությունը հիշեցրել է, որ 2021 թվականին Կանադան Ռուսաստանից 45 մլն դոլարի ալյումին, 213 մլն դոլարի պողպատե է ներմուծել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր