ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Կապիտուլացված իշխանությունը սարսափում է Սերժ Սարգսյանի բացահայտումներից». Արտակ Զաքարյան
14:12, 12.03.2023 | mamul.am
4008 | 3

«Ցանկացած անգամ, երբ Սերժ Սարգսյանը հրապարակային խոսք է ասում, այս իշխանությունները սկսում են իրենց քարոզչական ամբողջ ռեսուրսն ուղղել նրա հնչեցրած մտքերը հերքելուն կամ շեղելուն»,- 168.am-ի եթերում ասել է ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո իշխանության շրջանում անհանգստություններին: «Սերժ Սարգսյանը շարունակում է քաղաքական դաշտում մնալ որպես ծանրակշիռ պետական, քաղաքական գործիչ ու անվտանգային, պաշտպանական, արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներում ամենափորձառու կարծիքի առաջատարներից մեկը, ուստի ցանկացած քննադատություն պրոբլեմատիկ է դառնում կապիտուլացված իշխանության համար. Սարգսյանն իր հարցազրույցներում բացահայտում է սրանց խոցելի կողմերը, թերությունները, սխալ գործողությունները»,- հայտարարել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը՝ հավելելով, որ իշխանությունը սարսափում է Սերժ Սարգսյանի բացահայտումներից:

«Կապիտուլացված իշխանությունը սարսափում է Սերժ Սարգսյանի բացահայտումներից». Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր