ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Նավալնու մասին ֆիլմը «Օսկար» է ստացել
09:30, 13.03.2023 | mamul.am
17650 | 0

Կանադացի ռեժիսոր Դանիել Ռոերի «Նավալնի» ֆիլմը լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել: Այս մասին հայտնի է դարձել Լոս Անջելեսում կայացած Ամերիկայի կինոակադեմիայի 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ:

Ֆիլմը պատմում է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու կյանքի այն հատվածի մասին է, երբ նա թունավորման հետևանքով հայտնվել էր հիվանդանոցում:

Նշենք, որ 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը։ Լավագույն դերասան է ճամաչվել Բրենդան Ֆրեյզերը՝ ռեժիսոր Դարեն Արանովսկու «Կետը» ֆիլմում կերտած կերպարի համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Միշել Յեյոն՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարի համար:

Նավալնու մասին ֆիլմը «Օսկար» է ստացել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր