ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ղազախստանում կալանքի տակ է առնվել «Ռոսկոսմոս»-ի սեփականությունը
18:18, 13.03.2023 | mamul.am
5936 | 0

Ղազախստանում կալանքի տակ է առնվել Roscosmos-ի կառուցվածքում խոշորագույն ձեռնարկության՝ վերգետնյա տիեզերական ենթակառուցվածքների շահագործման կենտրոնի (TsENKI) գույքը, հաղորդում են ղազախական լրատվամիջոցները։

Պատճառը 2 միլիարդ ռուբլու պարտքն է եղել «Բայթերեկ» ԲԲԸ ղազախա-ռուսական համատեղ ձեռնարկությանը։ Պարտքն առաջացել է «Սոյուզ-5» հրթիռի ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) վերաբերյալ աշխատանքների արդյունքում։

Հաղորդվում է, որ Ղազախստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունն արգելել է TsENKI-ին երկրից դուրս բերել նյութական արժեքներն ու ակտիվները, իսկ նրա ղեկավարին արգելվել է լքել հանրապետության տարածքը մինչև քննչական գործողությունների ավարտը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր