Ֆիլիպինների Արևելյան Մինդորոյի ջրերում Princess Empress խորտակված լցանավից թափված մազութի արտահոսքը ձգվել է ավելի քան 6 կմ: Այս մասին հայտնել է Greenpeace բնապահպանական կազմակերպության ֆիլիպինյան մասնաճյուղը։ Բնապահպանը, վկայակոչելով Ֆիլիպինների ծովային գիտությունների ինստիտուտի նախազգուշացումը, նշել է, որ եթե արտահոսքը շարունակվի, ամբողջ 800 հազար լիտր մազութը կթափվի։ Այժմ օրական մոտ 1000 բարել մազութ է թափվում ծովը: Greenpeace-ը նախազգուշացնում է, որ մազութի շերտը կարող է հասնել Վերդե կղզի, որտեղ ապրում են բազմաթիվ ծովային կենդանիներ: Ֆիլիպինների կառավարությունն արդեն օգնություն է խնդրել Ճապոնիայից և ԱՄՆ-ից։ Ճապոնիան արձագանքել է օգնության կոչին՝ ուղարկելով ութ հոգուց բաղկացած թիմ: |