ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պահանջել է Բայդենի որդու գործընկերների բանկային փաստաթղթերը
10:06, 14.03.2023 | mamul.am
4029 | 0

Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջեյմս Քոմերը դիմում է ուղարկել Bank of America-ին՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի երեք գործարար ընկերների հետ կապված բանկային փաստաթղթեր, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով դեմոկրատ Ջեյմի Ռասկինի նամակին, որում նա մտահոգություն է հայտնում հետաքննության վերաբերյալ: Ռասկիի խոսքով՝ սա հատուկ ուղղված է ԱՄՆ քաղաքացի Ջոն Ռոբինսոն Ուոքերին ու նախագահի որդու մյուս գործընկերներին, ովքեր համատեղ ձեռնարկություն են ստեղծել այժմ սնանկացած չինական CEFC China Energy էներգետիկ ընկերության ղեկավարների հետ:

Ռասկինը հայտարարել է, որ Քոմերը ստացել է Ուոքերի անձնական ֆինանսական տեղեկատվության հազարավոր էջեր, այդ թվում՝ տասը տարվա ընթացքում նրա և կնոջ համատեղ դրամական հաշվեհամարից քաղվածքներ:

Իր հերթին, Հանթեր Բայդենի փաստաբանական թիմը CNN-ին ասել է, որ Քոմերը շարունակում է պնդել Բայդենների ընտանիքի մասին անհասկանալի և արդեն իսկ հերքված տեսություններ: Թաստաբանական թիմը հավելել է, որ Քոմերը հետևում է նախկին նախագահ Թրամփի հրահանգներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր