ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Եվրոմիությունը 2 միլիարդ եվրոյով ավելացրել է Ուկրաինայի աջակցության ֆոնդը». Բորել
21:06, 14.03.2023 | mamul.am
3811 | 0

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ խորհուրդը որոշել է իր «Խաղաղության հիմնադրամի» բյուջեն ավելացնել ևս 2 միլիարդով։

Այսօր ընդունված որոշմամբ, ըստ նրա, խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեն հասնում է մինչև 7,9 միլիարդ եվրոյի։ Այս ֆոնդի ֆինանսական կայունության ապահովումը, ըստ եվրոպական դիվանագիտության ղեկավարի, չափազանց կարևոր է «ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի այլ մասերում գործընկերներին աջակցելու համար»:

Եվրոպական խաղաղության հիմնադրամն ստեղծվել է 2021 թվականի մարտին՝ Եվրոմիության և ասոցիացիայի անդամ չհանդիսացող պետությունների միջև փոխգործակցության նպատակով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր