4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Նախօրեին հայտնել էինք, որ Թուրքիայի իշխանությունները գնահատել են փետրվարի 6-ի երկրաշարժի և դրան հաջորդած հետցնցումների վնասի չափը։ Նշվում էր, որ զոհվել է ավելի քան 48 հազար մարդ. Թուրքիայի տնտեսությանը հասցվել է մոտ 105 մլրդ դոլարի վնաս: |