ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Սերգեյը կվերադառնա հայրենիք». Նաիրա Զոհրաբյան
13:00, 18.03.2023 | mamul.am
6460 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Հիշում եք, օրեր առաջ գրել էի Սերգեյ Կարապետյանի մասին, ով 2015 թվականից Խերսոնի բանտում էր՝ Ադրբեջանի նախիջևանյան մաֆիայի ներկայացուցիչներից մեկի հետ վիճաբանության և կռվի համար, ինչի հետևանքով Ջուղայի խաչքարերը «տիր» սարքած ու ոչնչացրած ադրբեջանցիներից մեկը սպանվել էր։
Խերսոնի բերդի ռմբակոծումից հետո Սերգեյը մի կերպ կարողացել էր դեկտեմբերի 2-ին հասնել Օդեսա և մի քանի ամիս ոչ մի կերպ չէր կարողանում հայրենիք՝ Հայաստան վերադարձի վկայական ստանալ։
Ես Սերգեյի խնդրով զբաղվել եմ երբ պատգամավոր էի, որպեսզի նրան տեղափոխենք Հայաստան՝ պատիժը էստեղ կրելու, բայց չստացվեց։
Սերգեյը Խերսոնի բերդի ռմբակոծումից հետո կրկին ինձ հետ կապի մեջ էր, և մի խոսքով, արել ենք ինչ հնարավոր է, խնդիրը քննարկել եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, և հիմա արդեն Սերգեյ Կարապետյանը, մեր հայրենակիցը, հայրենիք վերադարձի վկայականը ստացել է։
Սպասենք Սերգեյին Հայաստանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր