ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Փետրվարի 1-ից հաշմանդամության գնահատումն այլ համակարգով է իրականացվում». Զարուհի Բաթոյան
17:06, 18.03.2023 | mamul.am
3165 | 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 1-ից հաշմանդամության գնահատումն այլ համակարգով է իրականացվում: Վերջապես գործարկվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը:
Ակնկալվում է, որ համակարգի ներդրումը կապահովի հնարավորինս անաչառ և բազմակողմանի գնահատում, գործընթացում մասնագետների ավելի լայն շրջանակի ներառում: Բայց այս համակարգից հրաշքներ սպասել պետք չէ (ինչպես որևէ այլ համակարգից, կարծում եմ), որովհետև այն ընդամենը գործիք է, այլ հարց է, թե մենք ինչպես դա կկիրառենք:
Հաշմանդամություն ունեցող անձի համար էական չէ, թե ինչ համակարգով կամ մեթոդներով են գնահատում իր կարիքները, նրա համար կարևոր է, որ այդ կարիքները հաշվի առնեն և դրանց համապատասխան ծառայություններ մատուցվեն:
Ծառայությունների ցանկին բազմիցս անդրադարձել եմ և կշարունակեմ անդրադառնալ, բայց դրանցից երեքն առանցքային են անկախ կյանքի համար՝
1. անձնական օգնական,
2. բնակարանի հարմարեցում կամ փոփոխում
3. տրանսպորտային ծառայությունները:
Այս ծառայությունների տրամադրման սկզբունքները և մեթոդները պետք է քննարկվեն և համաձայնեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ:
Կարծում եմ, որ պետության համար ևս սա պետք է առաջնային խնդիր լինի, որովհետև քանի դեռ մենք չենք ապահովել նվազագույն ծառայություններ մարդու կենսագործունեության, նրա անկախ կյանքը հնարավորինս արյդունավետ կազմակերպելու համար, մենք որևէ էական հարց չենք լուծի՝ ինչ համակարգ էլ ներդնենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր