ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Արդեն 3 օր է՝ գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է». Կութի բնակիչ
12:42, 18.03.2023 | mamul.am
5726 | 0

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչ Զմրուխտ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել է, որ թեպետ տևական ժամանակ է՝ թշնամին իրենց գյուղի ուղղությամբ չի կրակում, սակայն վերջին օրերին ակտիվություն են նկատում:

Կնոջ խոսքով՝ հատկապես գիշերային ժամերին են նկատում թշնամու տեխնիկայի շարժը, քանի որ սարերի վրա երթևեկող մեքենաների լույսերն ավելի պարզ են երևում:

«Արդեն 3 օր է՝ մեր գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է: Կոնկրետ երեկ էլի ուժեղ շարժ կար, երեխեքն էլ էին նկատել: Մեքենաների գնալ-գալը պարզ տեսնում ենք, երևի բան-ման են հանում սարերի վրա, ժամը 21:30-ից շարժն ակտիվանում է, երևում է, թե քանի «Ուրալ» բարձրացավ, քանի հատ իջավ»,- ասել է Կութի բնակիչը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր